Armenian text to speach

Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Հանդիպման սկզբում նախարար Պապոյանը շնորհավորել է պարոն Զարկոնեին՝ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա գործունեության ընթացքում Հայաստանի ու Համաշխարհային բանկի միջև ձևավորված ամուր համագործակցությունը կշարունակի ընդլայնվել։

Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվելիք «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» (CARA) ծրագրին՝ ներկայացնելով դրա հիմնական բաղադրիչները, առաջնահերթ գործողությունները և իրականացվող աշխատանքների ժամանակացույցը։

Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել Հայաստանի գյուղատնտեսության արտադրողականությունը՝ ապահովելով տեխնոլոգիաների և ներդրումների հասանելիություն, խթանելով կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսական համակարգերի զարգացումը։
Ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում նաև Հայաստանի գյուղատնտեսության թվայնացմանը։

CARA-ը միտված է նաև գյուղատնտեսության ոլորտում տնտեսական կայունության ապահովմանը՝ խթանելով ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու նոր տնտեսական հնարավորությունների ստեղծումը։




Լրահոս