Աբովյան փողոցի բնակիչները ամեն առավոտ արթնանում են այնտեղ իջևանած ագռավների կռկռոցից: Քաղաքի էլիտար այս հատվածն, ըստ երևույթին, շատ է դուր եկել այս կենդանիներին ու նրանք օր օրի ամրապնդում են իրենց գույնը հարևան ծառերին, նոր ընկերների հրավիրում ու փողոցի երկայնքը չհայտարարված «էլիտար» թաղամաս հռչակում:
Այսպիսով, ագռավները նույնպես հասկացել են տեղանքի նշանակությունը, վտարել մինչ այդ այս հատվածներում բնակվող ճնճղուկներին ու բնավորվել: