Armenian text to speach

Անահիտ Մանասյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ սեպտեմբերի 22-ին անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։

«Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԻՊ թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխություններին, անձնական տվյալների պաշտպանությանը, դիմում-բողոքների պատշաճ ընթացքավորմանը, քաղաքացիների ընդունելության կանոնակարգման և իրավական խորհրդատվությունների տրամադրման լավարկմանը և մի շարք այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների հետ կապված հարցերին։

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է նախատեսվող փոփոխությունները հնարավորինս սեղմ ժամկետներում ու հետևողական կյանքի կոչելու կարևորությունը։ Խորհրդակցության ավարտին Պաշտպանը տվել է հանձնարարականներ և նախանշել աշխատանքի առաջնահերթ ուղղությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս