Armenian text to speach

Converse Mobile. Ձեր բանկինգը՝ Ձեր կանոններով ու նոր հնարավորություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածը կրկին համալրվել է նոր հնարավորություններով: Ինչպես և խոստացել էինք, մենք կյանքի ենք կոչել Բանկի հաճախորդների որոշ ցանկություններ ու մասնագետների առաջարկները՝ Converse Mobile-ը դարձնելով ավելի հարմարավետ ու ֆունկցիոնալ: 

Ի՞նչ նորություններ ենք առաջարկում մեր հաճախորդներին. 

Ամենակարևորը. C360 Overdraft Converse Mobile հավելվածում

Թարմացումից հետո հնարավոր է C360 Neo և ավելի բարձր փաթեթների հիմնական քարտին ստանալ օվերդրաֆտ (վարկային սահմանաչափ) ընթացիկ ծախսերը հոգալու համար: Ողջ գործընթացը կկատարվի թվային տիրույթում՝ հաշված րոպեների ընթացքում:

Վճարային և փոխանցումների նոր հնարավորություններ

Ավելացվել են վճարումների և փոխանցման նոր գործիքներ.

  • Այսուհետ Converse Mobile hավելվածով կկարողանաք վճարումներ կատարել անմիջապես Ձեր բանկային հաշվից մեր գործընկեր Իդրամ ընկերության QR-ների միջոցով: QR վճարումների գործիքակազմն աստիճանաբար կհարստացվի:
  • Converse Mobile-ում կգործարկվի UBPay-ով արագ դրամական փոխանցումների ուղարկման և ստացման առաջին՝ ամբողջությամբ թվային գործիքը:
  • Հաճախորդները կկարողանան կառավարել հավելվածի «Վճարումներ և փոխանցումներ» բաժինը:

Քարտային բաժանորդագրությունները կառավարելու Visa Stop ծառայությունը վերադառնում է

Visa քարտերի կարգավորումներում կրկին ավելացվել է քարտի բաժանորդագրությունները և կցագրումները տեսնելու և կառավարելու հնարավորությունը նոր և թարմացված տարբերակով։

C360 Matrix փաթեթ. մի շարք բանկային ծառայություններ՝ 0 ՀՀ դրամ սպասարկման վճարով 

Այսուհետ Converse Mobile-ի նոր օգտատերերն իրենց ֆինանսական փորձառությունը սկսելու են C360 Matrix փաթեթով՝ միաժամանակ հնարավորություն ունենալով բարձրացնել փաթեթի դասը և օգտվել ավելի ընդգրկուն ֆինանսական գործիքակազմից:  

Matrix-ը համապարփակ՝ 360 աստիճան բանկինգին ծանոթանալու և ֆինանսական փորձառություն կերտելու հիանալի հնարավորություն է: 

Հաշվի առնելով այս և մի շարք այլ նորություններից յուրաքանչյուրի կարևորությունը՝ առաջիկա հրապարակումներում դրանց մասին կխոսենք ավելի մանրամասն: 

Հարցերի դեպքում՝ 010 511 211, conversebank.am

 




Լրահոս