Ապրիլի 19-ից Գյումրիում մեկնարկեց համաքաղաքային շաբաթօրյակների և ծառատունկի մեկամսյակը:
Այսօր արդեն քաղաքի տարբեր հատվածներում տնկվել են շուրջ 3000 հատ ծառ և 1200 հատ թուփ: Համաքաղաքային միջոցառումներին մասնակցող Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորեց նման աշխատանքներին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև տնկիների հետագա խնամքի ապահովման անհրաժեշտությունը:
Քաղաքապետը նաև շրջայց կատարեց քաղաքի տարբեր հատվածներ, որտեղ իրականացվում էին ծառատնկման և մաքրման աշխատանքներ: