Armenian text to speach

Խանջյան գյուղում հայտնաբերված՝ լորի ձայն վերարտադրող արգելված որսագործիքը ոչնչացվել է․ ԲԸՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հանրապետության տարբեր մարզերում շարունակում են ապօրինի որսի դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումները։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

«Արմավիրի մարզի Խանջյան գյուղի հարակից դաշտամիջյան տարածքում հայտնաբերվել է «լոր» տեսակի թռչնի ձայն վերարտադրող մարտկոցին միացված ձայնարձակիչ էլեկտրական սարք։

Արգելված որսագործիքն առգրավվել ու սահմանված կարգի համաձայն ոչնչացվել է։

Իրավախախտին հայտնաբերելու համար ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ»,-ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս