Armenian text to speach

Էրդողանը պլանավորում է Թրամփի հետ քննարկել F-35 և F-16 կործանիչների մատակարարման հարցը․ FOX

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ քննարկել F-35 և F-16 կործանիչների մատակարարման հարցը։

«Նախորդ ժամկետի ընթացքում, երբ պարոն Թրամփին այս հարցը տվեցին, նա ասաց՝ «Թուրքիան վճարել է այս F-35-ների համար, բայց չի ստացել դրանք։ Դուք դրանք նրանց չեք տալիս»։ Նա դա ասել է մամուլի առջև», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

«Եվ հիմա մենք կրկին բանակցելու ենք այս հարցի շուրջ։ Մենք ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները նույնպես կանի այն, ինչ անհրաժեշտ է՝ թե՛ F-35-ի, թե՛ F-16-ի, դրանց արտադրության, սպասարկման և այլնի վերաբերյալ», – հավելել է Թուրքիայի նախագահը։

Թուրքիան հեռացվել էր F-35-ների մշակման ծրագրից 2019 թվականին՝ Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելուց հետո։




Լրահոս