Armenian text to speach

Վենեսուելայի ԱԳ նախարարը նախատեսում է հանդիպել Լավրովի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում նախատեսում է հանդիպել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

«Մենք բազմաթիվ հանդիպումներ ունենք նախատեսված, մենք կհանդիպենք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Լատինական Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի արտգործնախարարների հետ», – ասել է Գիլը Venezolana de Televisión հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նախարարը կարևորել է ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի նախատեսված հանդիպումը, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Բոլիվիան, Նիկարագուան» և այլ երկրներ:

Վենեսուելան նույնպես կմասնակցի Ամերիկայի ժողովուրդների համար Բոլիվարյան դաշինքի շրջանակներում կայանալիք բանակցություններին, նշել է Գիը:




Լրահոս