Վաղարշապատ համայնքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն Արարատ լեռան ֆոնին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Վաղարշապատ համայնքն այս տարի նշում է 2710 ամյակը, սա պարզապես տարեթիվ չէ, այն մեր պատմության հազարամյակների խորքց եկող ժառանգության, անսպառ հպարտության և ապագայի նկատմամբ ամուր հավատքի խորհրդանիշ է։
Արգիշտի Մեխակյանը նաև կոչ է արել բոլորին մասնակցել տոնական միջոցառմանն՝ այդ կերպ վերապրել Էջմիածնի փառավոր անցյալը։
Հիմա՝ ի՞նչ է ստացվում․ Արգիշտի մեխակյանն իրական Հայաստանում է ապրում, թե՞ պատմական։
Գործող իշխանությունը մերժում է Արարատը, այն հեռացնում է անգամ սահմանահատման կնիքներից, բայց նույն իշխանության ներկայացուցիչներից մեկը Իրական Հայաստանի սահմաններից դուրս գտնվող Արարատի ֆոնին ելույթ է ունենում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հայ ժողովուրդը մտացածին պատմությամբ է ապրում, սխալ հայրենասիրության մոդելով է դաստիարակվել, որ դեռ Սասուն, Մուշ, Ալաշկերտ, Արդահան հասնելու անհույս իղձեր է փայփայում, մինչդեռ քպ-ական Արգիշտի Մեխակյանը կոչ է անում վերապրել հայոց պատմության փառավոր անցյալը։

Նանիկ Աղասյան























































































