Armenian text to speach

Քննարկվել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի՝ ՀՀ այցելելու հնարավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Յանիս Պլակիոտակիսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

Զրուցակցի խնդրանքով դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ս.թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան արձանագրությունների մանրամասները՝ անդրադառնալով խաղաղության օրակարգի հետագա առաջմղման համար անհրաժեշտ քայլերին՝ բարձր գնահատելով միջազգային գործընկերների, այդ թվում՝ Հունաստանի աջակցությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման հարցում։

Պարոն Պլակիոտակիսը վերահաստատել է Հունաստանի աջակցությունը Վաշինգտոնյան արձանագրություններին և խաղաղության գործընթացին, ինչպես նաև՝ Հայաստանի և ԵՄ միջև հարաբերությունների խորացմանը։

Երկուստեք անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի։

Կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև շփումների և փոխայցելությունների հաճախակիացումը, քննարկվել է առաջիկայում Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի՝ Հայաստան այցելելու հնարավորությունը։




Լրահոս