Armenian text to speach

13 տարվա դադարից հետո Թուրքիան ու Եգիպտոսը ռազմածովային համատեղ զորավարժություն են անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրքիան և Եգիպտոսը 13 տարվա դադարից հետո Միջերկրական ծովի արևելյան հատվածում մեկնարկել են համատեղ ռազմածովային զորավարժություն, որի կավարտվի սեպտեմբերի 26-ին:

Զորավարժությունը պաշտոնապես կոչվում է «Թուրքիա-Եգիպտոս բարեկամության ծովի հատուկ վարժանք», իսկ արաբերեն այն ստացել է «Bahr El Sadaka» անունը, որն էլ թարգմանվում է որպես բարեկամության ծով:

Ինչպես հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, թուրքական զինված ուժերը զորավարժանքներին մասնակցում է «TCG Oruçreis», «TCG Gediz fırkateynleri», «TCG İmbat» և «TCG Bora» գրոհային նավերով, «TCG Gür» սուզանավով և 2 միավոր «F-16» կործանիչով:

Նշվում է, որ զորավարժության վերջին օրը կանցկացվի «Պատվավոր դիտորդի օր» միջոցառումը և զորավարժության շրջաանկներում Եգիպտոսի ռազմական նավատորմին պատկանող «ENS Tahya Misr» և «ENS Fouad Zekry» նավերը կհանգրվանեն Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Աքսազի նավահանգստում:

Թուրքական մամուլում զորավարժությունը ներկայացվում է որպես «մարտահրավեր Հունաստանին»։




Լրահոս