«Ես թիկնապահ չունեմ, բոլորին լարել եմ»:
Իհարկե, դժվար է հավատալ` Ալրաղացի Լյովի համարձակությունն այնքան է աճել, որ նա հրաժարվել է թիկնապահների ծառայությունից, բայց անկախ ամեն ինչից` թիկնապահը մարդ է եւ ոչ թե կենդանու ինչ-որ տեսակ, որից հոգնելու եւ ձանձրանալու դեպքում պետք է լարել լարել, ինչպես Լյովն է ասում: Նրանց կարելի է ազատել աշխատանքից: Բայց դե ազգընտիր Լեւոն Սարգսյանի մակարդակը դեռ չի բավարարում, որպեսզի նա թիկնապահին կենդանուց տարբերի: Սերժ Սարգսյանի (սա նրա որդու անունն է) հայրը շուտով ի վիճակի կլինի իրերն իրենց անուններով կոչելու ընդունակություններ ցուցաբերել: