Armenian text to speach

Սանկտ-Պետերբուրգում գտել են մշտապես գերիների հարցով զբաղվող Բորիս Ավագյանի մարմինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թելեգրամյան ալիքները գրում են, որ երեկ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել փախուստի դիմած Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին։

Ավելի վաղ նա փախել էր դատարանից, որտեղ նրան պետք է խափանման միջոց ընտրեին ավելի քան 4,2 միլիարդ ռուբլի մաքսատուրքերի վճարումից խուսափելու գործով։ Դեռ երեկ Ավագյանը տեսանյութ տարածեց՝ հայտնելով, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում և խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան:

Նախնական տվյալներով Բորիս Ավագյանը ինքնասպան է եղել։

Տեղեկացնենք, որ Ավագյանը հետախուզվում էր Երևանում սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։

Հիշեցնենք, որ Բորիս Ավագյանը եղել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուց, նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը, իսկ վերջին տարիներին էլ ծառայության էր անցել ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ում՝ զբաղեցնելով ԱԻՊԾ պետի տեղակալի պաշտոնը։ 2020 թվականի պատերազմից հետո էլ Ավագյանը միջամտել էր գերիների փոխանակման և գերիներին Բաքվից վեադարձնելու գործընթացների կազմակերպմանը։ Նա մշտապես ներկա էր գտնվում գերիների փոխանակման ու վերադարձման քննարկումներին և մի շարք գերիների վերադարձը հնարավոր եղավ նրա ու ռուս գեներալ Մուրադովի բանակցությունների արդյունքում։

Նանիկ Աղասյան




Լրահոս