
«Բոլոր աշխատանքները տանում ենք դեպի շտաբ»:
Երբ լրատվամիջոցները գրում են, թե ՀՀԿ-ն ողջ երկիրը նախընտրական շտաբի է վերածում, իշխանությունը միասնաբար ջղաձգվում է` հայտարարելով, թե երկիրն իր կյանքով է ապրում, շտաբն էլ նոր-նոր փորձում է ձեւավորվել: Հիմա, սակայն, պատահականորեն, թե ի հեճուկս մրցակիցների, շտաբի պետն անձամբ է հայտարարում, թե բոլորն ամեն ինչ մոռացել են ու լծվել ՀՀԿ-ի քարոզարշավին: Պատճառն այն է, որ Հանրապետականը մշտապես շատ խոստացել, քիչ գործել է, դրա համար էլ իշխող կուսակցությանն ուղիղ կես տարի է պետք` համոզելու, որ այն, ինչ չի արվել, հետո հաստատ արվելու է: Բայց մի՞թե ժամանակն ուղղում է ապաշնորհներին: