«Յուրաքանչյուրը ձգտում է` փող, ուժ, համագործակցություն, դաշինք»:
Թեեւ դժվար է հաշվել Կարապետիչի քաղաքական ստաժը, բայց լավ է, որ ԺԿ նախագահը սկսել է քաղաքականության տարրական այբուբենը սերտել: Ընդ որում, ոչ միայն նա, այլեւ նրա նման շատերը, որոնք մեծ ախորժակով առաջիկա ընտրություններին են պատրաստվում, իրենք իրենց պետք է հարցնեն, թե նշված հնարավորություններից որին են իրենք տիրապետում: Պատասխանն, իհարկե, հիասթափեցնող կլինի, բայց եւ շատ օգտակար՝ հավակնությունների անկշռելի չափաբաժինն իրականությանը մոտեցնելու առումով: Մնում է սպասել այն ժամանակներին, երբ քաղգործիչների հավակնություններն ու ցանկությունները փոքր-ինչ կհամադրվեն իրականության հետ: