Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը հայտարարել է, որ նույնիսկ արևմտյան և իսրայելական կողմերը ընդունում են Թեհրանի ներթափանցումը օկուպացված տարածքներ՝ դա համարելով մեծ ձեռքբերում։ Հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Նրա խոսքով՝ Իրանն արդեն առգրավել է արժեքավոր փաստաթղթեր ու գաղտնի տվյալներ Իսրայելի ռազմաօդային ուժերի և միջուկային օբյեկտների մասին։ Օգոստոսի 2-ին իրանցի գործակալները հրապարակել էին իսրայելացի օդաչուների ու հրամանատարների ամբողջական տվյալները՝ չնայած Իսրայելի ինքնությունը թաքցնելու ջանքերին։
Խաթիբը շեշտել է, որ իրանցիները երբեք չեն ձգտել պատերազմի, և երկրի անվտանգությունը պահպանվել է ժողովրդի միասնության, զինված ուժերի և առաջնորդության շնորհիվ։





























