Հոփկինսը Շումենովին խորհուրդ է տալիս դպրոց գնալ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

49-ամյա Բերնարդ Հոփկինսը (54-6-2, 32 КО) խորհուրդ է տվել Բեյբուտ Շումենովին (14-1, 9 КО), որի հետ հաշված ժամեր անց կիսածանր քաշային կարգում IBF и WBA տիտղոսների համար մենամարտելու է Վաշինգտոնում, պատրաստվել բռնցքամարտի ցուցադրական դասին: Հոփկինսը հույս է հայտնել, որ ղազախստանցի բռնցքամարտիկը կցուցադրի իր ողջ հնարավորությունները:

«Չեմ կասկածում, որ Շումենովը ծայրաղեղ շահագրգռված է: Նա ինքը բազմիցս ասել է, որ ինձ հետ մենամարտելու մասին երազել է ողջ կյանքում: Բայց նա պետք է զգույշ վարվի իր ցանկությունների հետ: Հուսով եմ, որ մեր մենամարտից հետո նրա կարիերան կշարւնակվի և հաջող ընթացք կունենա: Բայց այսօր նա պետք է պատրաստվի դպրոց հաճախելուն:

Դա նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք չէ` ուղղակի ես պրոֆեսոր եմ, նա ` ուսանող», – ասել է Հոփկինսը: Հոփկինս-Շումերով մենամարտի մասին մանրամասներ կարդացեք նաև armlur.am-ի երեկվա նյութում:




Լրահոս