Armenian text to speach

ՇՄ նախարարը Նյու Յորքում հանդիպել է ՄԹ Բնության նախարարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Խորհրդարանական փոխպետքարտուղար, Բնության նախարար Մերի Գրեգի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկել են բնապահպանական օրակարգի մի շարք կարևոր հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ Կողմերի համաժողովի (COP17) կազմակերպչական և նախապատրաստական գործընթացներին։

Քննարկել են Միացյալ Թագավորության մասնակցության հնարավոր ձևաչափերը, ինչպես նաև համաժողովի արդյունավետ կազմակերպման և միջազգային համագործակցության խորացման ուղիները։ Անդրադարձ են կատարել նաև Գլազգոյում կայացած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) փորձին և դասերին, որոնք կարող են օգտակար լինել COP17-ի նախապատրաստական աշխատանքներում։

Վերահաստատել են բնապահպանական հարցերում փոխգործակցության և գործընկերային հարաբերությունների շարունակականության ապահովման երկուստեք պատրաստակամությունը։ Համատեղ ջանքերի և փորձի փոխանակման միջոցով հնարավոր է բարձրացնել համաժողովի արդյունավետությունն ու ազդեցությունը՝ այն դարձնելով տարածաշրջանային և միջազգային համագործակցության կարևոր հարթակ։

COP17-ը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար կարող է դառնալ բնապահպանական օրակարգի առաջմղման բացառիկ հնարավորություն։




Լրահոս