Armenian text to speach

«Աշխարհը գտնվում է մարդկության պատմության ամենաաղետալի զինմրցավազքում»․ Զելենսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի նիստում հայտարարեց, որ աշխարհը գտնվում է «մարդկության պատմության ամենաաղետալի զինամրցավազքում»։ Նա ընդգծեց, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, չեն կարողանում դադարեցնել պատերազմները Ուկրաինայում, Գազայում, Սուդանում և այլուր։

«Զենքերն են որոշում, թե ով է գոյատևում։ Անվտանգության միակ երաշխիքը դաշնակիցներն ու զենքերն են»,– ասաց նա։

Զելենսկին հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որն այս անգամ հայտարարեց, թե հավատում է Ուկրաինայի տարածքները վերադարձնելու հնարավորությանը։ Ուկրաինայի ղեկավարը շեշտեց, որ Պուտինը պետք է կանգնեցվի հիմա, քանի որ պատերազմը «ավելի լայն և խոր» է դառնալու։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի գործողությունները արդեն տարածվում են Եվրոպայում, իսկ Մոլդովան կանգնած է ռուսական սպառնալիքի տակ։ Նա նշեց, որ անօդաչու սարքերը զարգանում են արագ տեմպերով, այժմ դրանք հասանելի են նույնիսկ փոքր երկրներին, իսկ արհեստական բանականության կիրառումը սպառազինություններում նոր սպառնալիք է։

«Մենք ապրում ենք ամենաաղետալի զինամրցավազքի ժամանակաշրջանում, քանի որ այս անգամ այն ներառում է նաև ԱԲ-ն»,– ասաց նա՝ կոչ անելով սահմանել համաշխարհային կանոններ։

Զելենսկին ընդգծեց, որ ավելի հեշտ կլինի Ռուսաստանին կանգնեցնել հիմա, քան հետագայում պաշտպանվել։ Նա հավելեց, որ Ուկրաինան արդեն արտադրում է հազարավոր կիլոմետրեր թռչող անօդաչուներ և բացում է զենքի արտահանման հնարավորություններ՝ ընդգծելով, որ իր երկիրը կառուցում է նոր անվտանգային համակարգ։




Լրահոս