Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազությունը գործընթաց է սկսել արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի դեմ․ պահանջում են հողամասի կառուցապատումը դադարեցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գլխավոր դատախազությունը Հակառուպցիոն դատարան է դիմել ընդդեմ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի (Սամվել Կճոյանի) մասով:

Մեզ հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանից պահանջում է հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից հողամասի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնել: Հակակոռուպցիոն դատարանում գործը մակագրվել է դատավոր Կարապետ Բադալյանին:

Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը հրավիրվել էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Կճոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Թե Կճոյանին պատկանող որ գույքի օրինականության առնչությամբ է դատախազությունում կասկած առաջացել, հայտնի չէ: Այս փուլում դատախազությունը չի հրապարակում գույքի ցանկը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացատրությունների կամ ապացույցների արդյունքում այն կարող է փոխվել:

 

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս