Armenian text to speach

Գազայի ամենամեծ հիվանդանոցը դարձել է ՀԱՄԱՍ-ի կրակակետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելի զինված ուժերը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ՀԱՄԱՍ-ի զինյալները «Ալ-Շիֆա» հիվանդանոցից կրակ բացում իսրայելական ուժերի վրա։ Բանակը սա որակել է որպես ահաբեկչական խմբավորման հերթական քայլ՝ քաղաքացիական կառույցները մարտական նպատակներով օգտագործելու։

Միաժամանակ Գազա քաղաքը ենթարկվել է ինտենսիվ ավիահարվածների․ հիվանդանոցները հայտնել են տասնյակ զոհերի մասին։ ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող առողջապահության նախարարությունը զգուշացրել է, որ «Ալ-Շիֆա» հիվանդանոցը կարող է դադարեցնել աշխատանքը վառելիքի պակասի պատճառով։




Լրահոս