Armenian text to speach

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Օմանի միջև քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման կապակցությամբ և քննարկել կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ՀՀ-ն մեծապես կարևորում է հաղորդակցությունների ցանցի ընդլայնման ուղղությամբ ակտիվ փոխգործակցությունը, այդ թվում՝ TRIPP-ի կյանքի կոչման միջոցով»,-ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս