Armenian text to speach

Էթիկայի դիտորդ մարմնի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սեպտեմբերի 24, 2025 Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հորդորում է լրատվամիջոցներին՝ հարգել նախօրեին սպանված Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հարազատների վիշտը եւ զերծ մնալ այս օրերին նրա հարազատների տնից իրականացվող ռեպորտաժներից ու հարցազրույցներից։

Արդեն իսկ եղած նմանատիպ հրապարակումների շուրջ բավականին անառողջ մթնոլորտ է ձեւավորվել, որը վնաս է հասցնում լրագրողի մասնագիտական համբավին։ Առանց մեդիայի էթիկական նորմերի հետ համապատասխանությանն առնչվող մանրամասների մեջ մտնելու՝ կոչ ենք անում հատկապես ԶԼՄ-ների Ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած ու էթիկայի Կանոնագիրը ստորագրած «Ժողովուրդ» օրաթերթին եւ ArmLur.am կայքին՝ հեռացնել հրապարակված վերոհիշյալ տեսանյութերը եւ հնարավորինս կանխել դրանց տարածումը։




Լրահոս