Armenian text to speach

Հաստատվել է ՀԾԿՀ 2026 թվականի գործունեության ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սույն թվականի սեպտեմբերի 24-ի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է 2026 թվականի իր գործունեության ծրագիրը։

Առանձին բաժիններով ներկայացվել է տեղեկատվություն՝ հանձնաժողովի գործունեության շրջանակում օրենսդրական նախաձեռնությունների, հանձնաժողովի իրավական ակտերի բարեփոխումների, սակագնային քաղաքականության, լիցենզավորման, սպառողների շահերի պաշտպանությանն ուղղվող աշխատանքների, կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության, ներդրումային ծրագրերի համաձայնեցման, գնումների գործարքների մոնիթորինգի, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի, հանձնաժողովի գործունեության հրապարակայնության, միջազգային համագործակցության ուղղություններով իրականացման ենթակա աշխատանքները, ինչպես նաև հանձնաժողովի կողմից 2026 թվականի ընթացքում բյուջետային մուտքերի ապահովման վերաբերյալ:

 




Լրահոս