Armenian text to speach

Տաշքենդում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 36-րդ նստաշրջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Տաշքենդում մեկնարկեց ԱՊՀ մասնակից պետությունների հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 36-րդ նստաշրջանը: Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն, Հայաստանի պատվիրակության ղեկավար և հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի անդամ Լևոն Ազիզյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ կարևորելով ԱՊՀ երկրների համատեղ ջանքերը կլիմայի փոփոխության և հաճախակի դարձած էքստրեմալ երևույթների պայմաններում:

Նա ընդգծեց ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների միջև գործընկերային հարաբերությունների զարգացման և փորձի փոխանակման կարևորությունը:

Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն հիդրոօդերևութաբանության, կլիմայական ծառայությունների և ռիսկերի կանխարգելման ոլորտներում համագործակցության հիմնական հարցերը:




Լրահոս