Armenian text to speach

«Սրանց կրթությունը ձեռք է բերվում մեր երկրի ճակատագրի համար շատ ծանր գնով»․ Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հրապարակում է արել.

«Սրանք (նկատի ունեմ երկիրը կառավարող կուսակցությանը) այնքան անխելք են ու տգետ, որ չեն հասկանում անգամ սովորական դպրոցի բարձր դասարանցիներին անգամ հասու բաներ:

– որ իմ դիմումը Լևոն Տեր-Պետրոսյանին ընդամենը ձեռառնոցի էր իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հախուռն և խուճապահար գրառումների նկատմանբ` երգիծանք, սարկազմ (այ չգիտեմ, էս բառ գիտեն, թե չէ), զավեշտ: Այ դրա համար էլ միջազգային ասպարեզում իրեն լավ ձեռ են առնում, ինքն էլ չի հասկանում: Իսկ եթե նման բանավեճ իսկապես կայանար` ինձ «լիազորագիր» տրամադրելու նախապայմանով, ինչին Նիկոլը երբեք չի համաձայնվի, ձեր տգետը կարող ա 5 րոպե էլ չդիմանար, որովհետև նա չի տիրապետում ոչ արցախյան խնդրի հետ կապված փաստաթղթերին, ոչ էլ աշխարհաքաղաքական նրբություններին:

– որ 1993 թվականի ելույթում Տեր-Պետրոսյանը խոսում էր միջպետական համաձայնագրերով ստացած օգնության և աղետալի տարածքային կորուստներով հատուցած Ադրբեջանի մասին:

Ես նորից եմ պնդում, որ սրանց կրթությունը ձեռք է բերվում մեր երկրի ճակատագրի համար շատ ծանր գնով, բայց ավելի մեծ խնդիրն այն է, որ 7 տարի լինելով երկրի ղեկին` սրանք մնացել են առաջին դասարանում: Ի դեպ, սա խոստովանել է անձամբ Նիկոլը վերջերս կառավարության նիստի ժամանակ»,- ասված է գրառման մեջ։




Լրահոս