ՀՅԴ Գերագույն Մարմնի ժողովը դեռ շարունակվում է, սակայն որևէ տեղեկատվություն ժողովի ընթացքի կամ քննարկվող հարցերի վերաբերյալ` հայտնի չէ:
Armlur.am-ի հետ զրույցի ընթացքում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, թե չի կարող որևէ բան փոխանցել ժողովի ընթացքի վերաբերյալ:
«Երբ ԳՄ-ն ավարտի իր աշխատանքները, հանդես կգանք մամուլի ասուլիսով, պաշտոնական հայտարարությամբ և բոլոր հարցերը պարզ կլինեն», – նշեց նա:
Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ժողովը մեկնարկել է երեկ: Հիշեցնենք նաև, որ ՀՅԴ-ն Գերագույն մարմինը հրապարակել էր իր որոշումը, ըստ որի իրենք ՀՀԿ-ի հետ կոալիցիա չեն կազմի, սակայն նշենք, որ Դաշնակցության ապագային առնչվող հարցերը կլուծվեն նաև Գերագույն ժողովի ընթացքում:
Նաիրա Հովհաննիսյան