Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ և ո՞ւմ նախաձեռնությամբ է հանվելու Արարատը կնիքից. ԱԱԾ-ից պարզաբանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեռ 2019 թվականի հոկտեմբերին ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` իր գլխավորությամբ՝ ՀՀ զինանշանի վրա առկա սխալները շտկելու, փոփոխելու նպատակով: Այս հարցը մասամբ դադարեց քննարկվել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Հայ-թուրքական հարաբերությունների այսպես կոչված կարգավորման ֆոնին՝ հարցը նորից առաջին պլան մղվեց։

Մասնավորապես Կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ՝ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրայից հանվելու է Արարատ լեռան պատկերը։

Սահմանահատման մուտքի և ելքի կնիքներից Արարատի պատկերանշանի հանման առաջարկն ում կամ որ նախարարության կողմից է եղել՝ մեր այս հարցին պատասխանեցին ՀՀ ԱԱԾ-ից։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս