Armenian text to speach

Էրդողանը ստեղծել է հզոր բանակ, նա շատ ուժեղ մարդ է․ Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։

Նշենք՝ Թրամփը 6 տարվա մեջ առաջին անգամ Էրդողանի հետ բանակցություններ կվարի Սպիտակ տանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հստակեցրել էր, որ ԱՄՆ կառավարության կողմից Անկարային ժամանակակից կործանիչներ վաճառելու արգելքը շուտով կարող է վերացվել։
Թրամփը Սպիտակ տանը Էրդողանի մասին խոսելիս նշել է․

«Նա ուժեղ մարդ է։ Նա ինքնավստահ է: Ես սովորաբար չեմ սիրում ինքնավստահ մարդկանց: Բայց ես միշտ սիրել եմ նրան։

Նա շատ հարգված մարդ է։ Նրան հարգում են ամբողջ աշխարհում։ Նա ստեղծել է հզոր բանակ»։

ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նաև հայտարարել է, որ պնդում է, որ Թուրքիան դադարեցնի ռուսական նավթի գնումները:




Լրահոս