Armenian text to speach

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունը դինամիկ զարգանում է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղությունները։

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումների շուրջ և դրանց պայմաններում առանձնանշել ՀՀ-ԵՄ փոխգործակցության առաջնահերթ ծրագրերը։

Որպես տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևոր գործոն՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը քննարկել են միջազգային հաղորդակցության ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։




Լրահոս