Armenian text to speach

Մահացել է Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

9 ամսվա կոմայից հետո 59 տարեկանում մահացել է հայտնի հեռուստահաղորդավար, կինոռեժիսոր և Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Քեոսայանը։

Այս մասին հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։

Տիգրանն այսօր երեկոյան գնաց Արարչի մոտ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աղոթեցին: Խնդրում եմ հիմա չզանգահարեք ինձ կամ իմ ընտանիքին: Շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն», – գրել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ կլինիկական մահից հետո նա կոմայի մեջ է ընկել։ Նրան հոսպիտալացրել էին դեկտեմբերի վերջին։

 




Լրահոս