Armenian text to speach

Դատախազությունը պահանջում է Այնթափ համայնքի նախկին ղեկավարից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 13 անշարժ գույք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Այնթափ համայնքի նախկին ղեկավար Կարեն Անդրանիկի Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝

13 անշարժ գույք.
5 տրանսպորտային միջոց.
1 իրավաբանական անձում մասնակցություն.
216 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:




Լրահոս