Աշխատանքային այցով Անդորրայի Իշխանապետությունում գտնվող ՀՀ ԱԺ պատվիրակությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ այցելել է երկրի խորհրդարան: Օրենսդիր մարմնում Հայաստանի պատվիրակությանը դիմավորել է Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգը:
Տեղի է ունեցել զրույց-շրջայց Անդորրայի խորհրդարանում, որտեղ հայ խորհրդարանականները ծանոթացել են տեղական օրենսդրական փորձին:
Շրջայցին հաջորդել է ՀՀ ԱԺ պատվիրակության հանդիպումն Անդորրայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:
Քննարկումների առանցքում են եղել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ հիմնական շեշտը դնելով միջխորհրդարանական կապերի ընդլայնման նոր ուղիների ներդրման վրա: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրին ու հաստատված խաղաղության գործընթացին, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի:



















































































