Armenian text to speach

Սեպտեմբերի 27․ հիշատակի և վերաիմաստավորման օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին լրանում է 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հինգ տարին։ Այդ օրը վաղ առավոտյան հակառակորդը հայ-ադրբեջանական ամբողջ շփման գծի երկայնքով հարձակվեց Արցախի Հանրապետության վրա՝ կիրառելով ծանր զինտեխնիկա, հրետանի, հրթիռային համակարգեր և օդուժ։

Արցախյան 44-օրյա պատերազմը դարձավ մեր նորագույն պատմության ամենացավալի էջերից մեկը․ հազարավոր զոհեր և վիրավորներ, անհետ կորածներ, տեղահանված տասնյակ հազարավոր արցախահայեր։ Արցախն իր տարածքի մի մասը կորցրեց հենց այդ պատերազմի արդյունքում։

Այս հինգ տարիների ընթացքում զոհվածների հիշատակը ոգեկոչվում է ինչպես պետական, այնպես էլ հասարակական մակարդակով։ Նրանց անունները հավերժ մնալու են մեր ժողովրդի հիշողության մեջ։

Սեպտեմբերի 27-ը մեր համազգային օրացույցում դարձել է ոչ միայն հիշատակի, այլև վերաիմաստավորման օր, հիշեցնելով, թե որքան թանկ է խաղաղությունը և որքան կարևոր է հայրենիքի անվտանգությանը միտված հետևողական քաղաքականությունը։




Լրահոս