Armenian text to speach

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բրենտ Քրիստենսենի հետ:

Զրուցակիցները քննարկել ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության զարգացանն ուղղված ծրագրերի իրականացման հարցեր։ Երկուստեք ընդգծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում էներգետիկայի, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ ստորագրված երկկողմ հուշագրերով արձանագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ աշխատանքների ակտիվ դինամիկան։

Արարատ Միրզոյանը և Բրենտ Քրիստենսենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության հարցերի շուրջ։




Լրահոս