Armenian text to speach

Մարդու էվուլյուցիայի պատմությունը վերափոխվում է․ գիտնականները պնդում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Չինաստանում հայտնաբերվել է միլիոն տարվա հնության գանգ։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Homo sapiens-ը սկսել է ձևավորվել առնվազն կես միլիոն տարի ավելի շուտ, քան մինչ այժմ էր համարվում։ Գիտնականները նաև պնդում են, որ մենք հազարավոր տարիներ համատեղ գոյատևել ենք նեանդերթալցիների և քույր տեսակ Homo longi-ի հետ։

Հայտնագործությունը հրապարակվել է Science հեղինակավոր ամսագրում։ Գանգը, որը հայտնի է որպես Յունսյան 2, սկզբում համարվել էր Homo erectus, սակայն համակարգչային մոդելավորումից և գենետիկ վերլուծություններից հետո այն վերադասակարգվել է որպես Homo longi։

Սա նշանակում է, որ մեծուղեղավոր մարդիկ գոյություն են ունեցել մեկ միլիոն տարի առաջ, և երեք հիմնական տեսակները՝ sapiens, նեանդերթալցիներ և longi, համատեղ ապրել են շուրջ 800 հազար տարի։ Հնարավոր է նաև, որ այդ ընթացքում տեղի է ունեցել խաչասերում։

Մինչդեռ մասնագետների մի մասը զգուշացնում է, որ եզրակացությունները դեռևս վերջնական չեն։ Քեմբրիջի համալսարանի գիտնականները նշում են, որ թե՛ գանգի ձևաբանական, թե՛ գենետիկ մեթոդները ունեն զգալի անորոշություն, և անհրաժեշտ են նոր ապացույցներ։

Այս բացահայտումը նաև բացատրություն է տալիս նախկինում դժվար դասակարգվող՝ 800 հազարից 100 հազար տարվա հնության գտածոներին, որոնք այժմ հնարավոր է վերագրել երեք խոշոր տեսակներից մեկին կամ նրանց նախնիներին։




Լրահոս