Armenian text to speach

Վոլոդյա Գրիգորյանի սպանության գործով ձերբակալվածից բացի կան այլ անձիք ներգրավված.ում են փնտրում իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն իրավապահ մարմինները Վոլոդյա Գրիգորյանի սպանության գործով բացի ձերբակալված Նարեկ Օհանյանից, այլ անձանց ներգրավածության մասին եւս տեղեկություններ են հասել։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն այս պահին իրավապահները փնտրում են նրանց։ Ավելին, մեզ հասած լուրերի ենթադրյալ մյուս կասկածյալները, որոնք ըստ նախնական տեղեկությունների կապ ունեն Վոլոդյա Գրիգորյանի սպանության հետ դեռեւս 7 ամիս առաջ Մերձավանում հնչած կրակոցների գործով անցել են եւ եղել են ՔՊ-ական Մերձավան համայնքի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի թիմակիցները։

Ի դեպ համայնքի բնակիչների պատմելով՝ չնայած իրավապահները հսկում են նաեւ ՔՊ-ական Մհեր Ախտոյանի տունը, սակայն նա երկրում չէ։

Հայտնել էինք, որ այսօր իրավապահները խուզարկել են 7 ամիս առաջ Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբոր Նարեկ Օհանյանի տունը։ Վոլոդյա Գրիգորյանի սպանության գործով Նարեկ Օհանյանը ձերբակալված է։ Փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը հայտնել է, որ Փարաքարի համայնքապետի սպանությունը միջանձնային հարաբերությունների հետ է կապված, փետրվարյան դեպքերի շարունակությունն է։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Ինչպես հայտնի է, Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին սպանեցին սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում: Ի՞նչ էր անում Վալոդյա Գրիգորյանը նոր կառուցվող առանձնատանը կեսգիշերին՝ 23:50-ի սահմաններում Ընտանիքի անդամները «Ժողովուրդ» օրաթերթին դեպքի օրը պատմեցին, որ միայն օրվա վերջում էր նա հասցնում գնալ նոր տան վերանորոգման աշխատանքներին հետեւելու, եւ այդ օրը բացառություն չէր. հաճախ էր գնում, կամ ամեն օր: Սակայն համայնքում տարածված լուրերի համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանը սպասել է ժամը 12:00-ին, որպեսզի գնա եղբոր՝ Պայքար Գրիգորյանի ծնունդը շնորհավորելու: Բայց հնչել են դավադիր կրակոցները, ու նա չի հասցրել գնալ տնային կալանքի տակ գտնվող եղբոր մոտ: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանը՝ ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, սպանվել էր հենց իր ծննդյան օրը: Եվ հիմա համայնքում խոսում են, թե մարդասպանը Վալոդյա Գրիգորյանին սպանելու համար պատահական օր չի ընտրել, այլ հարազատ եղբոր ծննդյան գիշերը: Վալոդյա Գրիգորյանի եղբայրը սպանված Գրիգոր Օհանյանի սպանության գործով մեղադրյալներից մեկն է ու գտնվում է տնային կալանքի տակ։

 

Քնար Մանուկյան




Լրահոս