Armenian text to speach

Քննարկվել է Հայաստանի հետ իրականացվող ԱՄՀ ծրագրերի ընթացքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Վաշինգտոն DC – Բալթիմոր տարածաշրջանի Միսիայի ղեկավար, ԱՄՀ-ի Ֆիսկալ քաղաքականության վարչության փոխտնօրեն, պարոն Ալեքսանդր Ֆերենց Տիմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանի հետ իրականացվող Արժույթի Միջազգային Հիմնադրամ ծրագրի ընթացիկ վիճակը, նպատակներն ու ձեռքբերումները։

Քննարկվել են Համընդհանուր առողջապահական ապահովագրության մասին օրենքի հիմնական դրույթները, բարեփոխման ընթացիկ աշխատանքները և օրենսդրական գործընթացի փուլերը։

Առողջապահական ծառայությունների փաթեթի ու դրա արժեքի գնահատման, բնակչությանը տրամադրվելիք առողջապահական ծառայությունների, ինչպես նաև` կատարված նախնական ֆինանսական գնահատականների, պիլոտային ծրագրերի, վերջին տարիներին գրանցված հաջողությունների մասին է խոսել Լենա նանուշյանը։

Երկուստեք կարևորվել են այն մեխանիզմները, որոնք կկիրառվեն արտաքին և ներքին հնարավոր ռիսկեր ի հայտ գալու պարագայում՝ համակարգի կայունության ապահովման նպատակով։




Լրահոս