«ՊՍԺ»-ն և «Մանչեսթեր Սիթին» 250 միլիոն եվրո են առաջարկում Լիոնել Մեսսիին:
Ոսկե գնդակի քառակի դափնեկիրը ոչ մի կերպ չի կարողանում պայմանավորվել Բարսելոնայի հետ` նոր պայմանագրի վերաբերյալ:
Այս իրավիճակից ցանկանում են օգտվել «Մանչեստեր Սիթին» և «ՊՍԺ»-ն, որոնք պատրաստ են կատալոնյան ակումբին վճարել 250 միլիոն եվրո Լիոնել Մեսսիի դիմաց:
isport.ua-ի աղբյուրը հայտնում է, որ արգենտինացու հարազատների կարծիքով Բարսելոնան պատրաստ է հրաժեշտ տալ ֆուտբոլիստին, սակայն ակումբը հայտարարում է, որ հույս ունի Լեոյի հետ նոր պայմանագիր կնքել:
Մեսսին իր հերթին չի համաձայնում ակումբի առաջարկած պայմաններին և պահանջում է կրկնակի աշխատավարձի բարձրացում է պահանջում:
Իսպանիայի ներկայիս առաջնությունում Լիոնելը Բարսելոնայի կազմում անցկացրել է 26 հանդիպում, որոնց ժամանակ խփել է 25 գնդակ և արել 11 գոլային փոխանցում: