
«Բարսելոնայի» ապագա մարզչի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է նաև Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի անունը:
Դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքում Կլոպը մեկնաբանել է տարածված տեղեկությունները, նշելով.
«Իմ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ նշանակվելու մասին լուրերի մասով ասեմ, որ պետք չէ անհանգստանալ թեմայով: Մենք «Բորուսիայի» հետ դեռ փոխադարձ նվիրում ունենք և գոհ ենք, թե ինչպես են դասավորվումն գործերը»,-նշել է գերմանացի մասնագետը: