Armenian text to speach

Կապանում կատարված հանցագործությունը բացահայտվել է, 22-ամյա երիտասարդը՝ ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սեպտեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով Կապան բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու անձինք, որոնցից մեկը՝ 37-ամյա Յուրի Մարգարյանը, գիտակցության չգալով մահացել է։

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը՝ Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում, վիճաբանություն է սկսվել մի խումբ անձանց միջև, որը շարունակվել է այլ վայրում։ Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Վարդենիսի 22-ամյա բնակիչը իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել երկու անձանց։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Նույն օրը ոստիկանների ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ Վարդենիսի 22-ամյա բնակիչը ներկայացել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին և խոստովանել կատարածը։

22-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք՝ դանակը, հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմնին։

Քնար Մանուկյան




Լրահոս