Armenian text to speach

«Մեկ ճլոտի» տալու համար ՔՊ-ական Տավրոս Սափեյանը ներողությու՞ն կխնդրի. որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օրերս որոշում է կայացրել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար ՔՊ-ական Տավրոս Սափեյանի վարքագծի կանոնների խախտման առկայության մասին։

Համաձայն այս որոշման նախապատմության՝ Հանձնաժողովը հիմք ընդունելով 168.am լրատվական կայքի՝ 2024 թվականի հուլիսի 15-ին «Փոխքաղաքապետը մի ճլոտի է տվել քաղաքացուն իր վարքի համար․ Թալինի քաղաքապետ» վերտառությամբ հրապարակումը և հանձնաժողովի կողմից մեկ տարի անց հարուցված վարույթի  նյութերը, կայացրել է Սափեյանի կողմից վարքագծի կանոների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու որոշում։

Հրապարակմամբ ներկայացված տեղեկության համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը 24news  լրատվական կայքի հետ զրույցում նշել է, որ տեղյակ է իր տեղակալ Գուրգեն Թադևոսյանի կողմից քաղաքացու նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու մասին և ըստ իրեն հասած տեղեկությունների՝ «փոխքաղաքապետ Գուրգեն Թադևոսյանն ընդամենը մեկ ճլոտի է տվել քաղաքացուն իր դրսևորած վարքի համար»։

Հանձնաժողովը Սափեյանից գրավոր ցուցմունք է պահանջել, որում նա նշել է, որ լրատվականի զանգի պահին չի իմացել դեպքի մանրամասները, մի քանի տարբեր աղբյուրներից խոսակցություններ է լսել, հետագայում, երբ Թադևոսյանը և ներկաները նրան ներկայացրել են դեպքի մանրամասները, պարզվել է, որ իրականում որևէ մեկը չի հարվածել Գագիկ  Մնացականյանին։

Լրատվական  կայքից ևս պահանջվել է անհրաժեշտ տեղեկություն, որից հետո Սափեյանը ներկայացրել է պարզաբանում, որ տեղեկացված է իր տեղակալ Գուրգեն Թադևոսյանի կողմից քաղաքացուն ապտակելու վերաբերյալ և կատարել է «Գ․ Թադևոսյանը քաղաքացուն ոչ ադեկվատ վարքագծի հետ կապված ընդամենը մեկ ճլոտի է տվել» արտահայտությունը, որով չի փորձել արդարացնել Թալին համայնքի ղեկավարի տեղակալի վարքագծը կամ խրախուսել նրա թույլ տված հակաօրինական որևէ գործողություն, այլ պարզապես լրագրողին հարցին առօրյա-խոսակցականով է պատասխանել, որ «մեկ ճլոտի է տվել», այսինքն՝ ապտակել է, քանի որ, ինչպես նշել է իր գրավոր բացատրությունում, նշված քաղաքացին Արագածավան բնակավայրում անցկացվելիք միջոցառումների ժամանակ ցուցաբերել է լկտի պահվածք։

Բազմաթիվ պարզաբանումներից հետո Հանձնաժողովը, նկատի ունենալով, որ վարույթի շրջանակներում քննարկվում է Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար Տ․ Սափեյանի հնչեցրած խոսքի իրավախախտության հարցը՝ Հանձնաժողովն անհրաժեշտ է համարել անդրադառնալ նշված դեպքում կարծիքի արտահայտման ազատության իավունքի սահմաններին։

Հանձնաժողովն ուսումնասիրել և եզրակացրել է, որ «ընդամենը մեկ ճլոտի է տվել քաղաքացուն իր դրսևորած վարքի համար» արտահայտությունը հաղորդում է ենթադրյալ բռնության կիրառումը հիմնավորող, արդարացնող կամ առնվազն դրա վտանգավարությունը թերագնահատող բնույթ։

Հենց այս հիմնավորմամբ հանձնաժողովը եզրակացրել է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայության մասին։

Էմմա Միքայելյան




Լրահոս