Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ «Չեմ ենթարկվել որևէ մեկի և չեմ ենթարկվի»․ քննչականը մտել է «Կիլիկա» գործարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պայթյունավտանգ իրավիճակ «Կիլիկիա» գործարանում․ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի բիզնեսի շուրջ քննչական գործողություններ են։

ArmԼur.am-ը իրավապահ մարմիններից ահազանգ ստացավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Կիլիկիա» գործարանում ուրբաթ օրը ՀՀ քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունը քննչական գործողություններ է իրականացրել և ողջ գործարանը փակել։

Մեր նկարահանող խումբը շտապեց դեպքի վայր՝ հասկանալու, թե ինչ է իրականում կատարվում։ Երբ ArmLur.am-ի նկարահանող խումբը հասավ գործարան, այնտեղ կային նաև Քննչական կոմիտեի քննիչներ։ Գործարանում էր գտնվում նաև սեփականատերը՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը, սակայն, հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ իր գործարանի շուրջ իրականացվող գործողությունների մասին։

Մեզ հասած տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի քննչական վարչությունը գործարար Հակոբ Հակոբյանին արդեն իսկ 450 միլիոն դրամի տուգանք է նշանակել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գործարարը հրաժարվել է վճարել տուգանքը՝ պատճառաբանելով․ «Ի՞նչ սխալ բան եմ արել և ի՞նչ հիմքով պետք է այդ գումարը վճարեմ»։

Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում ընտրություններից առաջ, և ըստ էության, քաղաքական իշխանությունները սկսել են «ռեկետ» գործարարների նկատմամբ՝ աննախադեպ տուգանքներ նշանակելով։

Այս պահին, մեր նկարահանող խմբի ներկայությամբ, գործարանի փակ դռները բացվեցին։ Սակայն պետք է նշել, որ ՀՀ քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում դեռևս 2021 թվականից քննվող քրեական գործ կա, որի մասին միայն հիմա՝ 4 տարի անց, հիշել են։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս