«Իտար տասի»-ի հաղորդմամբ` Ճապոնիայում սատկել է աշխարհի ամենածեր շունը, որը 26 տարեկան եւ ութ ամսական էր: Եթե շան տարիքը հաշվենք ընդունված ձեւով, այսինքն` շան մեկ տարին հավասարազոր է մարդու ապրած յոթ տարուն, ապա Պուսկե անունով շունը 182 տարեկան էր: Սակայն ըստ ճապոնացի մասնագետների` այդ շունը 135 տարեկան էր: Ի դեպ, Պուսկեն 2010 թվականին` որպես աշխարհի ամենածեր շուն, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:
ՍԱՏԿԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ