Ինչպես հայտնի է, առաջին ատյանի դատարանը (դատավոր Արմինե Մելիքսեթյան) կայացրել է վերդիկտ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ:
Լրացուցիչ դատալսումներով դատարանը կողմերի հետ պետք է քննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ ծանրացնող և մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցերը, հայտնել է Աջապահյանի պաշտպանների թիմը։
Նշված հարցերը քննարկելուց հետո դատարանը հեռանալու է դատավճիռ կայացնելու:
Նիստից առաջ լրագրողների հարցերին պատասխանել է «Ժառանգություն կուսակցության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․





























