Armenian text to speach

Արդարադատության նախարարության աշխատակիցների համար կայացել է երկօրյա դասընթաց՝ «Հաղորդակցման հմտությունների զարգացում» խորագրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Դասընթացին բացման խոսքով հանդես է եկել Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը՝ ընդգծելով հաղորդակցման կարողությունների զարգացման կարևորությունը, մասնավորապես՝ մասնագիտական հաղորդակցման որակի բարելավման, թիմային աշխատանքի հմտությունների կատարելագործման ոլորտներում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործընկերներին ու ներգրավված փորձագետին աջակցության և արդյունավետ համագործակցության համար։
Մասնակիցները ծանոթացել են արդարադատության ոլորտում հաղորդակցության լավագույն փորձին, ինչպես նաև հաղորդակցման ժամանակակից մոտեցումներին և դրսևորման գործիքներին։ Գործնական վարժությունների և քննարկումների միջոցով նրանք բարելավել են իրենց մասնագիտական հմտությունները՝ նպաստելով արդյունավետ և հետևողական հաղորդակցման ձևավորմանը, ինչպես նաև հանրության հետ կառուցողական կապի ամրապնդմանը։
Դասընթացին մասնակցած աշխատակիցներն ավարտին ստացել են հավաստագրեր։
Միջոցառումն իրականացվել է ՀՀ Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությամբ՝ «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։



Լրահոս