Լրագրող Սյուզի Բադոյանը հրապարակում է արել․
«Կենտրոնի քրեական ոստիկանի` առավոտից ինձ փնտրելու պատճառը Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վարած Imnemnimi հաղորդման ժամանակ արած իմ որոշ ձեւակերպումներն են եղել , սա ըստ ոստիկանի։
Ես իհարկե այդպես չեմ մտածում
Կասեմ ինչու
Բայց հիմա ճանապարհին եմ ու միայն ասեմ , որ հարգալից խոսեց, բացատրեցի ես ինչն ինչու եմ ասել, կիսատ բան չմնաց, ասաց հաղորդում տուր, չտվեցի իհարկե` օգտվելով իմ իրավունքից
Ասաց մի հատ գոնե բացատրություն, կրկին մերժեցի .. եւ բարի ժպիտով իրար հրաժեշտ տվեցինք
Իսկ թե ում ինչ էր պետք այս հանդիպումից քիչ հետո կգրեմ իմ։տեսակետը
Նարեկ Սամսոնյան ջան, շնորհակալ եմ քեզ էս ինչ ռեզոնանս էր տվել լայվդ)
Դե իսկ Վազգենին շնորհակալ եմ միշտ իրա սուր հումորով մեր բորշ վիճակը նկարագրելու եւ վստահության համար
Ապրեք բոլորդ, ովքեր հետաքրքրված էիք, գրում ու զանգում էիք
շնորհակալ եմ, մարդիկ
Մենք ուժեղ ենք միասին»,- գրել է նա։

























































































