Ռուսաստանի դաշնություն կատարած այցից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով միանգամից մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք։ Այցի նպատակը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելն էր։ Պատվիրակությունն ԱՄՆ-ում գտնվել է գրեթե 1 օր՝ սեպտեմբերի 26-27-ը։
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանին և Միավորված
ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայաններում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի օրապահիկի և ճանապարհածախսի, Խաչատուր Ադումյանի՝ ճանապարհածախսի, ինչպես նաև պատվիրակության հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին։
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Արարատ Միրզոյանինը և Ռոբերտ Աբիսողոմոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
4) Համբարձում Մաթևոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
Այսինքն ամեն գերատեսչություն հոգացել է սեփական ղեկավարի ծախսերը։
Փաշինյանը 2 ամսվա մեջ 2-րդ անգամ է մեկնել ԱՄՆ-ը։ Վերջին անգամ վարչապետն ԱՄն-ում եղել է օգոստոսին, երբ ստարագրվեց հայտնի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագիրը։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























