ՕՆԼԱՅՆ ԽԱՂԵՐ ԿԼԻՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

The Daily Mail-ի հաղորդմամբ` Facebook սոցիալական կայքում հնարավոր է` լինեն  օնլայն խաղեր, բայց իրական խաղադրույքներով: Այժմ սոցցանցը բանակցություններ է վարում խաղատնային բիզնեսի 20 փորձագետների, խորհրդատուների եւ խաղատների ներկայացուցիչների հետ: Մասնագետների կարծիքով, քանի որ Facebook-ը փնտրում է եկամտի նոր աղբյուրներ, իսկ խաղերն ամենաշահավետ տարբերակն են, ապա դրանց հայտնվելը ցանցում շատ հավանական է: Այս ամենի հետ մեկտեղ ցանցի ղեկավարությունը մի քիչ վախենում է ներմուծել օնլայն խաղերը, քանի որ շատ երկրներ կարող են դժգոհել ու բողոքել իրենց նախաձեռնության դեմ:




Լրահոս