Armenian text to speach

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել «Օփփորթյունիթի» արտաքին հարաբերությունների ինստիտուտի համահիմնադրի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սեպտեբերի 29-ին՝ Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանականերում, ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է «Օփփորթյունիթի» արտաքին հարաբերությունների ինստիտուտի համահիմնադիր Մալգորզատա Սամոյեդնիի հետ:

Դավիթ Կարապետյանը ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքականության նպատակների իրականացման և տարածաշրջանային կայունության ամրապնդման կարևորությունը, ներկայացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները, ներառյալ ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա շրջանակներում TRIPP նախագծի կյանքի կոչման ուղղությամբ աշխատանքները։

Քննարկվել է նաև Ինստիտուտի հետ համագործակցությունը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները՝ միտված համագործակցության խորացմանը և երկկողմ ու բազմակողմ համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:




Լրահոս